Ուզբեկստանն արգելել է իր տարածքում օտարերկրյա ռազմաբազաներ ստեղծել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին: Այս տեղեկությունը հերքել է բոլոր այն լուրերը, որ ԱՄՆ-ն այստեղ կրկին ռազմաբազա է ստեղծելու հարևան Աֆղանստանում օպերացիաներ իրականացնելու համար:
Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ գտնում են, որ այս արգելքը չի խանգարի Տաշքենդի և Վաշինգտոնի ռազմական համագործակցությանը:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի նման որոշումը հավանության է արժանացել ստորին պալատի կողմից: Նախատեսվում է, որ արդեն օգոստոսին այս որոշումը կհաստատվի սենատի կողմից:








































