Սիրիայի հակամարտության կարգավորման ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը լքել է իր պաշտոնը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հրաժարականի մասին օգոստոսի 2-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` հավելելով, որ խորապես ցավում է այդ ամենի կապակցությամբ:
Associated Press գործակալության տվյալներով` Գանայից դիվանագետը դեռ որոշ ժամանակ կշարունակի աշխատել իր պաշտոնում: Պաշտոնապես նրա հրաժարականը ուժի մեջ կմտնի օգոստոսի 31-ին:
Հուլիսի սկզբին Անանը հայտարարել է, որ խաղաղ ծրագիրը, որն իր մասնակցությամբ մշակվել էր Արաբական երկրների լիգայի և Ռուսաստանի կողմից` ամբողջությամբ ձախողվել է, որովհետև կողմերը բացարձակապես չեն ցանկանում հետևել հրադադարի ռեժիմին: Բացի այդ՝ ոչ մի նշան չկա բռնության նվազեցման և հակամարտության դադարի մասին:









































