Սիրիական բանակի հրամանատարությունը Լիբանանի հետ սահմանի վրա կենտրոնացրել է զրահատեխնիկա, հրազենային և հրթիռային մարտկոցներ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով սիրիական իշխանամետ մամուլը: 330 կմ ձգվող սահմանի ամրացման միջոցառումների նպատակն է «ամբողջությամբ կանխել զենքի մաքսանենգային հոսքը և երկիր ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը»:
Գործակալության տվյալներով՝ առավել մեծ ուշադրություն է հատկացվել սահմանի հարավային գծին՝ հաշվի առնելով, որ այն մոտ է գտնվում Դամասկոսին: Մայրաքաղաքից արևմուտք տեղակայվել են սիրիական բանակի էլիտար ստորաբաժանումները:
Դամասկոսի մերձակայքում վերջին օրերին ակտիվացել են ապստամբների գործողություները: Հաղորդվում է, որ Սիրիայի Ազատ բանակի զինվորները փորձել են գիշերվա ժամերին փակել Ժդեյդաթ Շարկի վերահսկիչ անցակետից Զաբադանի բնակավայր տանող ճանապարհը: Զարզար լճի մոտ տեղի ունեցած մարտում գերի է վերցվել 11 ապստամբ:






































