Ամերիկյան General Motors (GM) ավտոկոնցեռնի զուտ շահույթը նվազել է 53,7%-ով` հասնելով մինչև 2,491 մլրդ դոլարի` ըստ 2012թ. առաջի 6 ամսվա տվյալների:
GM-ի հասույթը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 75,373 մլրդ դոլար, ինչը 0,3%-ով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդում է РБК-ն:
Ընթացիկ տարվա 2-րդ տվյալների համաձայն` կոնցեռնի երկրորդ եռամսյակի զուտ շահույթը նվազել է 41%-ով ու կազմել 1,487 մլրդ դոլար:
Ավտոարտադրողի հասույթը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 4,5%-ով` հասնելով մինչև 37,614 մլրդ դոլար:
2012թ. փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ General Motors-ն ու ֆրանսիական Peugeot Сitroen մեքենաշինական ընկերությունը կստեղծեն գլոբալ ռազմավարական դաշինք:
Ենթադրվում էր, որ գործարքի շրջանակում GM-ը ձեռք կբերի PSA Peugeot Citroen-ի 7% բաժնետոմսերը, իսկ ֆրանսիական կոնցեռնը կմեծացնի կապիտալը 1 մլրդ դոլարով:








































