Կրեմլի՝ Ասադի վարչակազմին սատարելը պետք է նպաստի Սիրիայում Ռուսաստանի շահերի պաշտպանությանը, սակայն Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դիրքորոշումը սառը արձագանքի է հանդիպում: Այս մասին տեղեկացնում է «Ինոպրեսսա»-ն:
Ռուսաստանցի պաշտոնատար անձինք ձգտում են պահպանել Սիրիայում ունեցած իրենց տնտեսական դիրքերը, բայց դրա համար չափազանց թանկ գին են վճարում: Անցած շաբաթ սաուդյան մագնատ Մուբարաք Սվայքաթը չեղյալ էր հայտարարել ռուսական գազային և նավթային ընկերությունների հետ բազմամիլիոնանոց պայմանագրերը: «Սա նվազագույնն է, որ կարող եմ անել սիրիացի մեր եղբարներին աջակցելու համար»,- հայտարարել էր նա:
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները սրվել էին անցած տարվա դեկտեմբերին, երբ դեսպան Վլադիմիր Տիտորենկոն Քաթարի պաշտոնատար անձանց կողմից ծեծի էր ենթարկվել Դոհայի օդանավակայանում:
Երբ Ռուսաստանը հայտարարում է այս կամ այն վարչախմբին սատարելու մասին, հավատարիմ է մնում այդ դիրքորոշմանը, որպեսզի չընկնի այն նույն թակարդի մեջ` ինչ Լիբիայում:
Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Ռուսաստանը ավելի շատ մտածել է երկար տարիներ Սիրիա զենք մատակարարելու ճանապարհով ստացած միլիարդների մասին, քան իր հեղինակության:









































