Իտալական լրատվամիջոցներն այսօր հայտնել են, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն «Սիենա»-ի, «Տորինո» -ի և «Վարեզե»-ի նկատմամբ:
Ա Սերիայի առաջիկա մրցաշրջանը «Սիենա»-ն կսկսի իր հաշվին գրանցված մինուս 6 միավորով: Football Italia-ն հայտնում է, որ ակումբի ներկայացուցիչներն ընդունել են պայմանավորված խաղերի մասնակցության հետ կապված իրենց մեղքը:
«Սիենա»-ն նոր մրցաշրջանը կսկսի միավորների բացասական բալանսով և 100 հազար եվրո տուգանք կվճարի:
«Տորինո»-ն, որը նույնպես հանդես է գալիս Ա Սերիայում, մրցաշրջանը կսկսի մինուս 1 միավորով: Պատիժ կկրի նաև Բ Սերիայի «Վարեզե» ակումբը:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատիժ կկրի Անտոնիո Կոնտեն, ով նախկինում գլխավորել է «Սիենա»-ն, իսկ ներկայումս «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչն է:
Հայտարարվում է, որ մարզիչը կորակազրկվի չորս ամսով, իսկ տուգանքը կկրճատվի մինչև 100 հազար եվրո:








































