Ցխինվալի գազամատակարարումը դադարեցվել է գազատարի վնասվելու հետևանքով: Այս մասին այսօր հայտնել է «Էներգառեսուրս-Հարավային Օսիա» ընկերության գլխավոր տնօրեն Ալան Գաբարաևը:
«Վթարավերականգնողական աշխատանքները ծրագրվում է ավարտել մինչև օրվա վերջ, ինչից հետո գազը կմատակարարվի բնակիչների տները»,- ասել է նա:
Վերջինիս խոսքով` Իսակ Խարեբովի փողոցում հողային աշխատանքներ կատարելիս վնասվել է միջին ճնշման խողովակը, ինչի հետևանքով դադարեցվել է գազամատակարարումը Հարավային Օսիա:









































