Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Ներկայացվել են 2012 թ. առաջին յոթ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ամփոփել է 2012 թվականի առաջին յոթ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները։

Վաչե Գաբրիելյանը նշել է. «Մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշների արդեն իսկ ճշգրտված գնահատականները։ Տնտեսական ակտիվության ցուցանիշները բավականաչափ հուսադրող են։ Ընդհանուր առմամբ հունվար-հուլիսը 2011 թվականի հունվար-հուլիսի նկատմամբ 7.8 տոկոս է տնտեսական ակտիվության գնահատականը, սակայն առավել ուրախալի է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը 113 է, այսինքն` 13 տոկոսով է աճը, գյուղատնտեսությունը` 8.1 տոկոսով։
Դեռևս ցածր է շինարարությունը, սակայն մենք ունենք մեկ ուրախալի զարգացում, որ շինարարության մեջ արդեն իսկ սկսել է բնակչության միջոցների հաշվին շինարարության աճ տեղի ունենալ, և համապատասխանաբար ծառայությունների ծավալը ևս 12 տոկոս, տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի բարձր է։ Եթե դա համադրենք տնտեսական աճի տրամաբանությանը, ապա մեր գնահատականներով, 6-6.5 տոկոսը տնտեսական աճի ցուցանիշն է։ Իհարկե, ճշգրտումներ հնարավոր են, որովհետև սա ֆինանսների նախարարության գնահատականներն են և ոչ թե Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ցուցանիշները։ Հատկապես կարևոր էր, որ արդյունաբերության ոլորտում ունենք աճ, և էական աճ է նկատվել նաև բուսաբուծության ոլորտում, և մյուս զարգացումը բնակչության հաշվին շինարարության աճն էր, որ վերջին տարիներին նվազման միտում ուներ։ Ինչ վերաբերում է գնաճին, ապա այն հունվար-հուլիս ամիսներին կազմել է 2.2 տոկոս, և եթե միայն հուլիսին ունենք 1.5 տոկոսանոց գնանկում։

Որպես կանոն, գնանկումը միշտ լինում է հուլիս-օգոստոս ամիսներին` 2-3 տոկոսի սահմաններում։ Ընդհանուր առմամբ հունվար-հուլիս ամիսներին մնացած տարիների համեմատ բավականաչափ ցածր ցուցանիշ է արձանագրվել։

Ըստ նախարարի կարող են վստահորեն ամրագրել, որ այս տարվա գնաճի ցուցանիշն ամբողջովին հասանելի է և կլինի, եթե ոչ սահմանված թիրախից ներքև գտնվող սահմանագծում, ապա հաստատ թիրախին շատ մոտ։ Եթե 4 տոկոսանոց թիրախին պլյուս մինուս 1.5 տոկոս ունենք, ապա մեր գնահատականներով` այս պահի դրությամբ զարգացումները տանում են 4-ից փոքր-ինչ ներքև տարեկան գնաճային ձևավորմանը, եթե հատկապես միջազգային շուկաներում այլ զարգացումներ չլինեն։ Ինչ վերաբերում է բյուջետային գնահատականներին, ապա հուլիս ամսվա համար հարկերը և սոցվճարները նախատեսված էին 79.5 մլրդ դրամի չափով, հավաքվել է 80.5 մլրդ դրամ։

Ընդհանուր առմամբ այս տարվա առաջին յոթ ամիսներին պետական բյուջեի եկամուտները 489.6 մլրդ դրամ են՝ կազմելով 9 ամսվա համար ծրագրավորված 638.2 մլրդ դրամի 76.7 տոկոսը։ Հարկային եկամուտները և պետական տուրքը 475 մլրդ դրամ են՝ կազմելով 9 ամսվա ծրագրի 75.9 տոկոսը։ Ինչ վերաբերում է ծախսերին, ապա դրանք կազմել են 503.9 մլրդ դրամ, ինչը կազմում է 9 ամսվա համար ծրագրված 689 մլրդ դրամի 73.1 տոկոսը։

Նախարարը համադրել է 3-ամսյա և 9-ամսյա ցուցանիշները, որովհետև պլանավորումն ամսական չէ, այլ ծախսերի և եկամուտների տեսանկյունից եռամսյակներով է։ Բոլոր ցուցանիշները վկայում են այն մասին, որ տեմպը բարվոք է, և ավելի քան վստահ են տնտեսական աճի շարունակականության և եկամուտների հավաքագրման վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում