Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Պատրիկ Վենտրելը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Սիրիայի հետ սահմանին թուրքական տանկերի վարժանքները.
«Մենք Սիրիայի հարցով կանոնավոր շփումների մեջ ենք մեր թուրք դաշնակիցների հետ: Մենք հասկանում ենք, որ Թուրքիան մտահոգված է սեփական ազգային անվտանգության ապահովմամբ: Սակայն չենք կարծում, թե ստեղծված իրավիճակում ճիշտն ավելի միլիտարիզացման ճանապարհով առաջ ընթանալն է: Մենք շարունակում ենք թուրքական կողմի հետ մեր ուղիղ և կենդանի երկխոսությունը»:









































