Грузия Online-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական կամպանիային և ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով միջազգային երկարաժամկետ դիտորդների առաջին խումբը Վրաստան կժամանի սեպտեմբերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն:
Վերջինիս խոսքերով՝ Վրաստանն այդ նպատակով պաշտոնապես հրավերներ է առաքել ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին, ԵԽ-ին և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին: Կապանաձեն հավելել է, որ իրենք այդպիսի հրավերներ են ուղարկել նաև 50 երկրների և սպասում են նաև ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության ժամանմանը:










































