Սիրիացի զինվորականներին մեղադրում են Դամասկոսի հարավարևմտյան արվարձանում՝ Ժդաիդաթ-Արթուզում, 43 մարդու սպանության մեջ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Syrian Observatory for Human Rights իրավապաշտպանական կազմակերպությունը: Մարդկանց մեծ մասը գործնականում մահապատժի է ենթարկվել, նրանց մի մասին սպանել են՝ կտտանքների ենթարկվելով:
Al-Jazeera-ն, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնում է, որ Ժդաիդաթ-Արթուզում գործել է սիրիական բանակի չորրորդ դիվիզիան՝ Բաշար Ալ-Ասադի եղբայր Մահերի հրամանատարությամբ: «Այնպիսի տպավորություն էր, որ նրանք ընդդիմադիր ակտիվիստներ և երիտասարդներ էին փնտրում՝ որոշակի նկարագրության համապատասխան»,- ասել է հեռուստաընկերության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում ապստամբները Հալեպում գնդակահարում են կառավարամետ «Շաբիհա» խմբավորման անդամներին:









































