Եվրոպական հանձնաժողովն ընդունել է «Արևելյան համագործակցության» շրջանակներում 2012թ. Գործողությունների ղրագրի առաջին մասը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ մամուլի ծառայությանը, ընդունված որոշումները վերաբերում են առաջին հերթին տրանսպորտային հաղորդագցությունների զարգացմանը և բնապահպանությանը: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման համար կտրամադրվի 22մլն եվրո:
Դրանից «Արևելյան համագործակցության» ետրկրներին տրանսպորտի և շրջակա միջավայրի զարգացման համար կտրամադրվի 22 մլն եվրո, դրա մի մասը կծախսվի անտառների պաշտպանության ծրագիրը երկարացնելու վրա, մի մասն էլ TRACECA ծրագրի շրջանակներում տրանսպորտային ոլորտի զարգացման:
«Արևելյան համագործակցության» երկրների մեջ մտնում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բեռառուսը, Մոլդովան և Ուկրաինան:







































