Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի (ՊԾԱԵՀԽ) արտաքին գործերի նախարարները պատրաստվում են Բահրեյնում տեղի ունեցող դեպքերով պայնավորված արտակարգ նիստ գումարել:
Այս մասին քիչ առաջ հաղորդել է France Presse գործակալությունը` հղում կատարելով Բահրեյնի արտաքին գործերի նախարարության աղբյուրին:
«Հանդիպմանը, ինչպես սպասվում է, կքննարկվեն Բահրեյնի կառավարության անվտանգության և պաշտպանության հարցերը, ինչպես նաև քաղաքական մակարդակում աջակցության հարցը»,- ասվում է գործակալության ներկայացրած մեջբերման մեջ:
Տեղեկացնենք նաև, որ իրավիճակը Մանամայի կենտրոնում բավական լարված է. մարդիկ շարունակում են իրենց բողոքի ակցիաները: Քիչ առաջ նաև հայտնի է դարձել, որ Բահրեյնը զրկվել է «Ֆորմուլա 1»-ի մրցաշարն անցկացնելու իրավունքից: