Սիրիայի ապստամբները տանկերից ռմբակոծում են Հալեպից ոչ հեռու գտնվող ռազմական օդանավակայնը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորիգնի սիրիական կենտրոնը» (OSDH):
««Մենաղ» օդանավակայանը հինգշաբթի կեսօրին ռմբակոծվել է տանկերից, որոնք ապստամբները վերցրել էին նախորդ գործողությունների արդյունքում»,- ասվում է OSDH-ի հայտարաության մեջ:
«Մենաղ» օդանավակայանը գտնվում է Հալեպից 30 կմ հեռավիրոթյան վրա:
Կառավարական զորքերն արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ կատաղի մարտեր են մղում Հալեպից ապստամբներին դուրս քշելու համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կառավարական ուժերն օգտագործում են ուղղաթիռներ և մարտական ինքնաթիռներ, իսկ ապստամբներն իրենց տրամադրության տակ տանկեր ունեն:








































