Հազարավոր ամերիկացիներ գնել են հավի ուտեստներ այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող երկու թեկնածու` Մայքլ Հաքաբին ու Ռիկ Սանտորումը կոչ են արել աջակցել Chick Fil A ռեստորանային ցանցին, որի սեփականատերն ավելի վաղ հրապարակավ հանդես էր եկել միասեռական ամուսնությունների դեմ: Այս մասին հայտնում է BBC-Ի ռուսական ծառայությունը:
Ռադիոհարցազրույցում Դեն Քեթին հայտարարել է, որ «ԱՄՆ-ն իր վրա կբերի Աստծո պատիժը` ճանաչելով միասեռական ամուսնությունների ժամանակ տրվող հանդիսավոր խոստումը»:
ԱՄՆ փոխնախագահի նախկին թեկնածու Սառա Փելինը ավելի ուշ նույնպես տապակած հավ է ճաշակել:
Վաղը սեռական փոքրամասնությունների աջակիցները մտադիր են ռեստորատորի հայտարարությունների դեմ բողոքի ակցիա անցկանցել:







































