Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստվում է նոր առաջարկ անել Մադրիդի «Ռեալ»-ին՝ Գոնսալո Իգուաինի իրավունքները ձեռք բերելու համար: Ըստ Daily Mirror-ի՝ «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստվում է Իգուաինի դիմաց առաջարկել 45 միլիոն եվրո:
Նշենք, որ «Արքայական ակումբ»-ը հրաժարվել է տրանսֆերային բանակցություններ վարել այն ֆուտբոլիստների վերաբերյալ, որոնց հետ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետագա ծրագրեր է կապում:










































