Կալիֆոռնիա նահանգի Սան Բեռնարդինո քաղաքը դատարան է դիմել վարկատուներից պաշտպանվելու համար: Դիմումը ներկայացվել է օգոստոսի 1-ին:
Քաղաքային իշխանությունները գրեթե մեկ միլիարդ դոլարի պարտք ունեն, ինչը գրեթե հավասար է նրանց բոլոր բաժնետոմսերին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությոնը:
Կառավարության կարծիքով` ընթացիկ ֆինանսական տարում բյուջեի պակասորդը կկազմի 45 մլն դոլար:
Համաձայն արտահերթ եռամսյա ծրագրի, որը հավանության է արժանացել քաղաքային իշխանությունների կողմից, հուլիսի վերջին քաղաքը դադարեցնում է պարտքերի վճարումը և ժամանակավորապես ընդհատում որոշ սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը:
Միաժամանակ, տեղի դատախազությունը պնդում է, որ վերջին 13 տարվա ընթացքում պաշտոնյաները քաղաքապետին և քաղաքային խորհրդին կեղծ տվյալներ են ներկայացրել բյուջեի վերաբերյալ` թաքցնելով պարտքի իրական չափերն ու պակասորդը:
Սան Բեռնարդինոն Կալիֆոռնիայի երրորդ քաղաքն է, որ դիմել է սնանկությունից իրեն պաշտպանելու խնդրանքով:











































