Friday, 17 05 2024
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Կորպորատիվ կառավարման կանոնագիրք» նոր հասկացություն ենք ներդնում, կլինի կամավոր սկզբունքով. Պապոյան
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
14:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Yonhap

Եթե Ղարաբաղն ընդդիմություն ունենա աշխարհը հաշվի կնստի Արցախի թե’ ընդդիմության, թե’ իշխանության հետ

Արցախի նախագահական ընտրություններում պարտություն կրած նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը երեկ հանդես եկավ քաղաքական նոր ուժի ստեղծման մասին հայտարարությամբ: Նախագահական ընտրությունների նախաշեմին և դրանից հետո Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ պատրաստվում է համախմբել ընդդիմադիր դաշտը: Եվ ահա գործնական քայլերը չուշացան:

«Նախընտրական քարոզարշավի ժամանակ մեր շատ քաղաքացիներ խնդիր են դրել ցանկացած արդյունքի դեպքում ձևավորել քաղաքական ուժ և շարունակել պայքարը: Այսօր արդեն այդ պահն է: Ժամանակն է ստեղծել ինստիտուցիոնալ կառույց, որը քաղաքական եղանակներով կփորձի հարցերի լուծումներ տալ: Արդեն իսկ պատրաստ է հիմնարար սկզբունքների նախնական տարբերակը, որը լայնորեն քննարկվելուց, լրացվելուց և խմբագրվելուց հետո հիմք կհանդիսանա ժողովրդի լայն շրջանակների համախմբման` հանուն ազգային-հոգևոր արժեհամակարգի պահպանության և այդ հիմքի վրա զարգացման համար»,- մասնավորապես նշված է Բալասանյանի տարածած հայտարարության մեջ:

Վիտալի Բալասանյանը նաև տեղեկացրել է, որ շուտով ինքն ու իր գաղափարակիցները հանդիպումներ են ունենալու Արցախի տարբեր համայնքներում` համառոտ ներկայացնելու նոր ստեղծվելիք կառույցի հիմնարար սկզբունքները, համալրելու դրանք՝ հավաքելով նոր առաջարկներ հասարակության լայն շրջանակներից:

Հայտարարության մեջ նաև նշված է, որ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Արցախի ժողովուրդն այսօր չունի այն, ինչի համար պայքարել է և ինչի համար իրենց կյանքն էին զոհել մարդիկ. «Ստեղծված հոռի բարքերի, կոռուպցիայի և անարդյունավետ կառավարման պատճառով այսօր ազգային հարստության մեծ մասը հայտնվել է մի խումբ մարդկանց ձեռքին: Մեր նպատակը սոցիալական արդարության հաստատումն է, ազգային հարստությունը բոլորին հասանելի դարձնելը: Ժամանակն է վերաիմաստավորել քսանամյա պետականաշինության մեր ճանապարհը, գնահատական տալ անցած ուղուն: Նոր վերածննդի անհրաժեշտություն կա, ինչը թույլ կտա վերգտնել արցախյան շարժման ժամանակ եղած մթնոլորտը, հասարակության առողջ բարոյահոգեբանական վիճակը»:

Երեկ Վիտալի Բալասանյանը պատասխանեց «Առաջին լրատվական»-ի հարցերին:

– Պարոն Բալասանյան, որքանո՞վ ընդդիմադիր ուժի աշխատանքն արդարացված կլինի Արցախում:

– Ղարաբաղում պետք է, որ միշտ լինի ընդդիմություն: Մենք ունենք համապատասխան ծրագրեր: Մենք հո ամեն օր չե՞նք բողոքելու, ասենք՝ էս լավ չի, կամ էս վատ ա և այլն: Մենք ներկայացրել ենք բացթողումները, քննադատել ենք իշխանության թե’ արտաքին քաղաքականության, թե’ սոցիալ-տնտեսական ծրագրերը և ունենք մեր ծրագրերը, այսինքն՝ լուծման ուղիները: Մենք պատրաստ ենք օգնել մեր երկրի զարգացմանը՝ թե’ սոցիալ-տնտեսական, թե’ պաշտպանության, թե’ արտաքին քաղաքականության հարցերում:

– Իսկ հնարավո՞ր է՝ Ձեր ուժը արտահերթ ընտրությունների անցկացման նախաձեռնությամբ հանդես գա:

– Դրա անհրաժեշտությունը եթե լինի, իհարկե, չի բացառվում, որ կարող է և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ լինեն: Դա արդեն ընթացքում կորոշվի, հիմա չենք կարող ասել: Լեռնային Ղարաբաղն այսօր ունի պրոբլեմ արտաքին քաղաքականության հարցում, և մեր Ազգային ժողովը շատ թույլ է: Դա լուրջ վնաս է երկրի համար:

– Ի՞նչ եք կարծում` երկրում ընդդիմադիր ուժի ստեղծումը չի՞ վտանգի բանակցային գործընթացը:

– Հակառակը կլինի, քանի որ մշտապես իշխանություններն արտաքին քաղաքականությամբ զբաղվել են այնքանով, որքանով: Եվ մենք դուրս ենք մնացել բանակցային գործընթացից մի պարզ պատճառով՝ անգործունակ են ճանաչվել իշխանությունները, և երկրորդ՝ չունենք ընդդիմություն, որը պիտի ստիպի իշխանություններին արտաքին քաղաքականություն վարել: Հակառակը կասեի ես՝ եթե Ղարաբաղն ընդդիմություն ունենա, ամբողջ աշխարհը, միջազգային հանրությունը հաշվի կնստեն Արցախի թե’ ընդդիմության, թե’ իշխանությունների, թե’ ժողովրդի հետ: Հիմա կա այնպիսի մի փաթեթ, ինչպիսին է Մադրիդյան սկզբունքների փաթեթը, որը գաղտնի է վարվում, որևէ մեկը տեղյակ չէ դրա մասին: Համոզված եմ, որ սրանից հետո որևէ բանակցային փաստաթուղթ, որը պետք է քննարկվի բանակցային գործընթացի ժամանակ, ապա դրա մասին առանց բացառության տեղյակ են պահելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը:

– Այսինքն, ըստ Ձեզ, Ձեր ուժը կօգնի, որպեսզի Ղարաբաղը ներգրավվի բանակցային գործընթացի՞ն:

– Այո’, միանշանակ: Դա և’ Ղարաբաղի իշխանություններին է պետք, և’ ընդդիմությանը, և’ ժողովրդին: Մեզ պարտադրվել է պատերազմ, միջազգային հանրությունը թող գնահատական տա պատերազմին: Դրանից հետո արդեն Ղարաբաղը կմասնակցի բանակցային գործընթացին, թե ոչ` դա երկրորդական է: Նախ պետք է գնահատական տրվի:

– Առաջնայինը գնահատական տա՞լն է:

– Այո’, պետք է գնահատական տալ պատերազմին, այնուհետև ճանաչել Ղարաբաղը որպես հակամարտող կողմ և ապա ներգրավել բանակցային գործընթացին որպես լիիրավ անդամ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգության պաշտպանության և տարածքային ամբողջականության երաշխավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում