Այսօր առավոտյան Ճապոնիայի Միյագի պրեֆեկտուրայում արագընթաց մայրուղու վրա ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով վիրավորվել է 38 մարդ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի ոստիկանական վարչությանը, վիրավորներից մեկը գտնվում է ծանր վիճակում:
Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Սիրոիսի քաղաքի շրջանում՝ Տոկիոն երկրի հյուսիսային հատվածին կապող Տոհոկու մայրուղու վրա: Ավտոբուսը գիշերային շրջերթ էր իրականացնում Տոկիոյից Սենդայ քաղաք: Նախնական տվյալներով՝ ավտովթարի պատճառը եղել է ավտոբուսի վարորդը, որը կորցրել է ղեկի կառավարումը:









































