ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնական այցով եղել է Սենեգալում: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը:
Քլինթոնը Դաքարի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ի և Սենեգալի միջև վերջին 20 տարում ձևավորվել են սերտ տնտեսական փոխհարաբերություններ: ԱՄՆ պետքարտուղարը նաև քաղաքային հիվանդանոց և տարրական դպրոց է այցելել:
Օգոստոսի 2-ին սպասվում է Քլինթոնի պաշտոնական հանդիպումը երկրի ղեկավարի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն տնտեսական համագործակցության և մալարիայի ու տուբերկուլյոզի դեմ պայքարում օգնության հարցերը:










































