Արարատի զորամասում օրերս հերթական միջադեպն է գրանցվել: «Հրապարակին» հասած տեղեկություններով՝ նշված զորամասի զինծառայող Գրիգոր Տոնապետյանը մարտական հենակետում ծեծի է ենթարկվել կապիտան Կիրակոսյանի կողմից:
«Այս պահին զինվորը գտնվում է ՊՆ Մուրացանի զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում՝ գանգուղեղային վնասվածքով: Դեպքի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել պաշտպանության նախարարությունից: Մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հայտնեց, որ գործով նյութեր են նախապատրաստվում, որոնք կուղարկվեն տարածքային քննչական բաժին: Այլ մանրամասներ չհայտնեցին, սակայն, մեզ հասած տեղեկություններով, ծեծի պատճառ է դարձել այն, որ Գրիգոր Տոնապետյանը կազմուպատրաստ չի դիմավորել հրամանատարին, ով այցելել է հենակետ, ինչը խիստ զայրացրել է վերջինիս»:











































