Պաղեստինի ինքնավարության բյուջեի դեֆիցիտը 2012 թվականին հասել է ավելի քան մեկ միլիարդի: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Պաղեստինի ինքնավարության ֆինանսների նախարար Նաբիլ կասիսը:
Նա ասել է, որ օտարերկրյա օգնության նվազումը և դոնոր երկրների մերժումը ճգնաժամի առջև են կանգնեցրել Պաղեստինի ինքնավարությանը:
Կասիսի խոսքերով՝ պաղեստինյան օրենսդիրները Իսրայելի հետ համաձայնություն են ձեռք բերել հարկեր վճարելուց խուսափելու դեմ պայքարելու ճանապարհների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Իսրայելը հարկեր է հավաքում Պաղեստինի տարածքում արտադրված ապրանքների վաճառքից և ծառայություններից, ապա դրանք փոխանցում է Պաղեստինի ինքնավարության կառավարության հաշվին:










































