Իլհամ Ալիևի մամլո ծառայությունը հերքել է նախագահի՝ Bloomberg գործակալության հետ հեռախոսազրույց ունենալու փաստը:
Գործակալությունը օրեր առաջ մեջբերել էր Ալիև ազգանունուվ մի անձնավորության խոսքերը, որն ասել էր. «Մենք դեռ սպասում ենք Թուրքմենստանի կողմից գազի առաքման մասին առաջարկին: Մենք պատրաստ ենք առաքել թուրքմենական գազը»: Այս տեղեկատվությունը զետեղված էր եղել Իլհամ Ալիևի լուսանկարի տակ,-հաղորդում է APA-ն:
Նրա աշխատակազմից հայտնել են որ լրատվական գործակալությունը չի դիմել նախագահին, և Ալիևը նման խոսքեր չէր կարող ասել: Bloomberg-ը իր հերթին տեղեկացրել է, որ իրենց զրուցակիցը եղել է ինչ-որ Ալիև` Բաքվից: