Հալեպում գործող ապստամբական «Թաուհիդ» բրիգադը կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել քաղաքի մուտքն ու ելքը, ինչպես նաև տեղի քաղաքացիական օդանավակայանը: Այս մասին հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բաշիր ալ-Հաջին The Guardian-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով` բրիգադը հիմա հաշվարկում է 3500 անդամ, ընդ որում՝ նրա կազմը ամեն օր համալրվում է: Հաջին պատմել է, որ միայն հուլիսի 31-ին նրա դրոշի տակ են կանգնել 400 հոգի:
Հաջին նաև պատմել է, որ Ռիֆկա և Մարա շրջաններում ընդդիմադիրները գրավել են ցորենի ամբարները, հիմա նրանք մտադիր են բանակից խլել ջրաղացները, որպեսզի կարողանան իրենց զինվորների սննունդն ապահովել:
«Դժվար կլինի, բայց մենք այլընտրանք չունենք»,- հայտարարել է նա:
Հաջիի խոսքերով՝ բանակը երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձել է հետ վերցնել ստրատեգիական կարևոր Սալահուդդին թաղամասը, սակայն ապարդյուն:






































