Ֆրանսիայի հարավում`Մոնտոբանայում՝ մզկիթի մուտքի մոտ, հայտնաբերվել է խոզի երկու գլուխ:
Մոնտոբանի մզկիթի իմամ Հաջի Մոհամեդը պատմել է, որ անհայտ անձինք մուտքի մոտ շաղ են տվել խոզի արյան բավական մեծ քանակություն:
«Դա անարժան արարք է»,- հայտարարել է իմամը,- ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում մարդկանց հետ: Մարդիկ կորցնում են իրենց գլուխը հատկապես Ռամադանի ժամանակ»:
Islamophobia Observatory կազմակերպությունը, որն ուսումնասիրում է Ֆրանսիայի հակաիսլամական տրամադրությունները, կատարվածն անվանել է «ռասիստական սադրանք» (նշենք, որ խոզի միսը մուսուլմանների համար արգելված է): Կատարվածի պատասխանատվույթունը ոչ ոք իր վրա չի վերցրել, գրում է Lenta.ru-ն:








































