Լիբիական Բենգազի քաղաքում Իրանական Կարմիր մահիկի յոթ աշխատակիցներ առևանգվել են զինված մարդկանց կողմից: Ինչպես հաղորդում են լիբիական իրավապահ մարմինների ներկայացուցիչները` հումանիտար կազմակերպության անդամներն առևանգվել են քաղաքի կենտրոնում:
Առևանգման մասին լուրերը հաստատել են կազմակերպության լիբիական ճյուղում: Հումանիտար կազմակերպության անդամները Բենգազ էին ժամանել հուլիսի 30-ին` քաղաքացիներին օգնություն ցույց տալու նպատակով:
Նշենք, որ Բենգազը եղել է անցած տարվա ապստամբության կենտրոն: Քադաֆիի տապալումից հետո երկրում շարունակում են մնալ մի շարք զինված խմբավորումներ, որոնք փաստացիորեն չեն ենթարկվում իշխանություններին:









































