Ֆրանսիահայ լրագրող Սեդա Մավյանը, ով ականատես դարձավ, թե ինչպես են արգելում Վարդգես Գասպարիին շարժվել փողոցով, վերցրեց ՀԱԿ անցագիրը և հասավ նախագահական նստավայրի մոտ: Ֆրանսիահայ լրագրողը նստեց նախագահական նստավայրի առջև դրված ծաղկամանների վրա: Ոստիկանների հորդորներին՝ հեռանալ, քանի որ արգելվում է այնտեղ լինել, նա չլսեց: Նա նշեց, որ փորձում է օգնել իր ընկերոջն իրացնել իր սահամանդրական իրավունքը:
Նա այն եզրահանգմանը եկավ, որ փաստորեն հերոս ենք դառնում, երբ նստում ենք նախագահական նստավայրի ծաղկամանների վրա: Ես հարցազրույց պետք է անցկացնեմ, այդ պատճառով երկար չեմ կարող մնալ, բայց այստեղ նստած կմնայի, ասաց Սեդա Մավյանը: Մի քանի րոպեից նա հեռացավ նախագահական նստավայրի մոտակայքից:









































