Ֆիլադելֆիայի նվագախումբը դուրս է եկել սնանկացումից: Այս մասին նշված է The Philadelphia Orchestra Association (POA)-ի մամլո հաղորդագրության մեջ: Ինչպես նշում է Agence France-Presse-ը, սնանկացումից մասնակի դուրս գալը տեղի է ունեցել Չինաստանում ունեցած հյուրախաղերի շնորհիվ:
Նվագախումը, համաձայն Սնանկացման մասին հոդվածի, 2011թ. ապրիլին հայտարարել էր սնանկացման մասին: Համաձայն գործընթացի` ընկերությունը պետք է 120 օրում վարկատուներին ներկայացնի վերակառուցման ծրագիր, որն արդյունքում պետք է հաստատի դատարանը:
Համապատասխան հայտարարությունը նվագախումբը կատարել էր այն ժամանակ, երբ տոմսերի վաճառքները 40 տոկոսով նվազել էին: Բացի այդ` նվագախումբը կուտակել էր 35 մլն դոլարի պարտք:
ՉԺՀ կատարած շրջագայությունը և 5 համերգներն օգնել էին կոլեկտիվին մեծացնել տոմսերի վաճառքները:
Ֆիլադելֆիայի նվագախումբը ԱՄՆ-ի 5 խոշորագույն սիմֆոնիկ համույթներից է:








































