Monday, 15 06 2026
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

Նրանք վախենում են իրենք իրենցից, վախենում են այն հայելուց, որի մեջ իրենց նայում են

Խորհրդային տարիների քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն օրերս բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով ազատ արձակել ՀԱԿ-ի ազատազրկված երիտասարդներին: «Առաջին լրատվական»-ը իրավապաշտպանի հետ զրուցեց այդ և այլ հարցերի շուրջ:

– Ի՞նչ ակնկալիքներով եք նման նամակ ուղղել Սերժ Սարգսյանին:

– Ես նրան դիմել եմ ոչ որպես Հայաստանի Հանրապետության նախագահի, այլ որպես մարդու, որն ունի լայն հնարավորություններ այս երկրում: Բնականաբար, հույս ունեմ, որ նա կօգտագործի իր հնարավորությունները և անմեղ երիտասարդներին, որոնց կալանավորել են իր հրահանգով, ազատ կարձակի: Ճիշտ է, ես չեմ ուզում միամիտի դեր ստանձնել, բայց կարծում եմ, որ այդ երիտասարդների ճակատագիրը բոլորին պիտի հուզի, իսկ արդեն 50-ն անց տղամարդուն՝ առավել ևս:

– Ինչո՞ւ նախքան երիտասարդների դատավճռի կայացումն ակտիվ պայքար չծավալվեց, չբարձրաձայնվեց խնդրի մասին, որպեսզի կանխարգելվեր այն, ինչ ունենք այսօր:

– Այն ժամանակ էլ էր ակտիվ պայքար, ուղղակի մարդիկ, այդ թվում՝ նաև ես, գիտեինք, որ վրեժխնդրություն, իհարկե, կա, բայց որևէ մեկի մտքով չէր անցնի, որ այս իշխանությունները սահմանը կանցնեին: Օրինակ՝ ես չէի կարծի, որ 6 տարի ազատազրկում կտան ոչինչ չանելու համար կամ միայն վրեժխնդիր լինելու համար: Բնական է, որ այս հրապարակված դատավճիռը պետք է թողներ իր ազդեցությունը և թողեց: Պայքարը եղել է միշտ երիտասարդների ազատ արձակման համար: Բայց անմարդկային ու դաժան դատավճիռը ստիպեց, որպեսզի մարդիկ շատ ավելի ակտիվ գործունեություն ծավալեն:

– Ասում եք՝ անմարդկային և դաժան դատավճիռ: Ձեր կարծիքով` իշխանությունների ինչի՞ն էր պետք այս փուլում ՀԱԿ-ի ակտիվիստների նկատմամբ նման դատավճիռ կայացնելը:

– Ես կարծում եմ, որ գալիք նախագահական ընտրությունների շեմին նրանք փորձում են իրենց մկանները ցույց տալ: Ուզում են ցույց տալ, որ իրենք անվախ են, իրենց դեմ խաղ չկա, որ անելու են այն, ինչ արել են, դեռ ավելին: Դա մկանների ցուցադրում է: Ժամանակ առ ժամանակ նրանք փորձում են ցուցադրել իրենց մկանները, բայց նախագահական ընտրությունների նախաշեմին առավել ևս:

 – Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Տիգրան Առաքելյանը լիարժեք չի ընկալվում որպես քաղբանտարկյալ:

– Տիգրանը քաղբանտարկյալ է, որովհետև նա քաղաքական կազմակերպության համախոհ և անդամ է, ակտիվ քաղաքական գործիչ, որը մշտապես եղել է մեր հանրության ուշադրության կենտրոնում և վերջին 4-5 տարիներին մշտապես ենթարկվել է ոստիկանական բռնություններին: Այն, որ ինչ-որ մարդիկ չեն ցանկանում դա ընկալել, ապա այդ մարդիկ ուղղակի գլուխները մտցնում են ավազի մեջ, որպեսզի չտեսնեն մեր իրականությունը: Նրանք վախենում են մեր իրականությունից, վախենում են իրենք իրենցից, վախենում են այն հայելուց, որի մեջ իրենք իրենց նայում են: Նրանք վախենում են քաղաքական բանտարկյալին բանտում տեսնելուց: Երբ որ նրանք հայտարարեն, որ Տիգրանը քաղաքական բանտարկյալ է, նրանք ստիպված պետք է լինեն պայքարել նրա ազատության համար: Բայց նրանց համար հեշտ է հայտարարել, որ նա քաղբանտարկյալ չէ և գնան իրենց տուն կամ սրճարան, գնան իրենց մի բաժակ գարեջուրը վայելեն: Հայտարարում են՝ քաղաքական բանտարկյալ չէ, և վերջ, իրենք ազատ են արդեն: Իսկ մարդիկ, ովքեր հայտարարում են, որ նա քաղբանտարկյալ է, նրանք պարտավոր են պայքարել Տիգրան Առաքելյանի ազատ արձակման համար:

– Իսկ առաջիկայում ՀԱԿ երիտասարդների ազատ արձակման պահանջով պայքարն ակտիվանալո՞ւ է:

– Ես իմ կողից լինելու եմ բավականին ակտիվ, և այդ բնագավառում ես ունեմ շատ համախոհներ: Մարդիկ արդեն պայքարում են՝ ամեն ուրբաթ ակցիաները դատախազության մոտ վերականգնվել են, իրավապաշտպանները շուտով հայտարարությամբ հանդես կգան, անհատ քաղաքացիներն էլ են պայքարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում