Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմից նշանակված վարչապետ Հիշամ Քանդիլը չորեքշաբթի վերջին հանդիպումն է անցկացնում նախարարարկան պաշտոնի թեկնածուների հետ: Այս մասին հաղորդում է տեղի հեռուստաընկերությունը:
Նախարարների կաբինետի կազմը պաշտոնապես կհայտարարվի օգոստոսի 2-ին: Ինչպես հայտարարել է նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Յասիր Ալին, «նույն օրը, հնարավոր է, նոր կառավարությունը երդում տա պետության ղեկավար Մուհամմադ Մուրսիին»:
Հիշամ Քանդիլը երեքշաբթի արդեն հանդիպում է ունեցել ներկայումս արտգործնախարարի պարտականությունները կատարող Մուհամմադ Ամրի, ֆինանսների նախարար Մումթազ Ալ-Սաիդի, հնությունների նախարար Մուհամմադ Իբրահիմի և մի շարք այլ թեկնածուների հետ:
Հաղորդվում է, որ փորձագետների համար հանդիպմանն անսպասելիորեն հրավիրված է եղել Ահմադ Գամալ Ադ-Դինը, որն այս պահին ներքին գործերի նախարարի՝ ընդհանուր անվտանգության հարցերով տեղակալն է: Ավելի վաղ ենթադրվում էր, որ ներկայումս ներքին գործերի պաշտոնը զբաղեցնող Մուհամմադ Իբրահիմը նոր կառավարությունում կմնա նույն պաշտոնում: Ենթադրվում է, որ իր պաշտոնը կպահի նաև պաշտպանության նախարար, Զինված ուժերի բարձրագույն խորհրդի ղեկավար մարշալ Հուսեյն Տանտաուին:






































