Աբխազիայի ժողովրդագրական պատկերն ավելի ու ավելի է մռայլվում, և միայն պաշտոնական վիճակագրությունն է բարձրաձայնում բնակչության աճի մասին: Այս մասին հաղորդում է «Ինոսմի»-ն:
2011 թվականին Գագրայի շրջանային ՔԿԱԳ-ում գրանցվել է ընդամենը 160 զույգ, ինչը 2010 թվականից ավելի քիչ է: Նույն ժամանակում ծնվել է 229 երեխա, որոնց մեծ մասը՝ առաջնեկներ: Մեկ տարվա ընթացքում մահացել է 315 մարդ, և բացասական սալդոն կազմել է 86 մարդ: Աբխազիայում այլևս ընդունված չէ մտածել երկրորդ, երրորդ երեխայի մասին:
Ժողովրդագրական իրավիճակի վրա ազդում է նաև թմրամոլությունը, որի պատճառով Աբխազիայում մեծ թվով երիտասարդներ են մահանում: Պակաս կարևոր գործոններ չեն քրեածին իրավիճակը, կրթությունը, մշակույթը և այլն:








































