Հունիսի 29-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետևանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի քույրը`Վերոնիկա Ավետյանը, Facebook-ի իր էջում գրել է.
Քեզ համբուրելու փոխարեն հողը պիտի համբուրենք: Նկարդ պիտի գրկե՞նք: Այսուհետ այդպես է լինելու… դու էլ չկաս:
Երանի երազ լիներ, երանի արթնանայի ու տեսնեի, որ երազ է: Քեզ ի՞նչ վիրեմ. միայն ծաղիկներ, այսուհետ միայն ծաղիկներ: Ծնունդդ շնորհավոր, Վահե ջան: Ասում են՝ նախօրոք ծնունդ չեն շնորհավորում, լավ նշան չի. ի՞նչ պիտի լինի սրանից էլ վատ…
Ի՞նչ պիտի լինի, որ ավելի վատ լինի… Թող Աստված լուսավորի հոգիդ, թող նրա Սուրբ աչքերը միշտ քեզ վրա լինեն:







































