Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացնում են ,որ «Ուկրտրանսնաֆտա» ընկերությունն արդեն սկսել է Օդեսսա-Բրոդի խողովակաշարը ադրբեջանական նավթով բեռնավորումը, ինչը ադրբեջանա-բելառուսական համաձայնության իրականացման սկիզբ է նշանակում:
Արդեն Օդեսսայում են կասպյա նավթով բեռնված երկու տանկերները:
Ներկայումս ուկրաինական ընկերությունը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում կասպյան նավթը Չեխիա, Սլովակիա և Հունգարիա առաքումների իրականացման նպատակով: Տարեկան 3 միլիոն նավթի տրանզիտից Ուկրաինան մինչև 20 միլիոն եկամուտ կարող է ստանալ:
Ուկրտրանսնաֆտա-ում շեշտել են, որ իրենք ավելի մեծ օգուտ ստանում են ադրբեջանական նավթի առաքումներից, քան ռուսականից: