Չինաստանի իշխանությունները պահանջում են չեղյալ հատարարել ամերիկյան պատժամիջոցները Kunlun բանկի նկատմամբ, որոնք մտցվել էին հուլիսի 31-ին: Այս մասին հայտնում է «Սինխուան»` հղում կատարելով ՉԺՀ-ի ԱԳՆ մամլո քարտուղար Ցին Գանի հայտարարությանը:
Երեքշաբթի ԱՄՆ-ն նոր պատամիջոցներ է մտցրել Իրանի ԿԲ-ի ու նավթային ընկերությունների դեմ: Ամերիկյան իշխանությունները արգելել են երկրի իշխանություններին Թեհրանից գնել նավթաքիմիական արտադրանք ու համագործակցել Իրանի նավթի ազգային ընկերության ու Նավթի միջազգային առևտրի իրանական ընկերության հետ:
Արգելք էր մտցվել նաև Իրանի ԿԲ-ի ֆինանսական օպերացիաների նկատմամբ, այդ թվում` արժեթղթերի ու թանկարժեք քարերի առևտրի նկատմամբ:
Արգելքներ էին մտցվել նաև Kunlun բանկի ու իրաքյան Elaf իսլամական բանկի նկատմամբ:
Ըստ Սպիտակ տան` ֆինանսական այդ կազմակերպությունները օպերացիաներ են կիրառել իրանական բանկերի հետ, որոնք ավելի վաղ մտցվել էին ԱՄՆ-ի «սև շուկա»:
Ցին Գանը իր հայտարարության մեջ նկատել է, որ Թեհրանի ու Պեկինի առևտրային հարաբերությունները ամբողջությամբ թափանցիկ են ու ոչ մի կապ չունեն իրանական միջուկային ծրագրի նկատմամբ:










































