Amnesty International միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը Սիրիայի կառավարական զորքերին մեղադրել է Հալեպում և այլ քաղաքներում մարդկության դեմ հանցագործության մեջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այսօր հրապարակված իր նոր զեկույցում կազմակերպությունը դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով Սիրիայում տիրող իրավիճակի հարցով դիմել Միջազգային քրեական դատարան:
Իրավապաշտպանների կառավարական զորքերին մեղադրում են խաղաղ ցուցարարներին և կողմնակի անցորդների, այդ թվում երեխաների վրա կրակելու մեջ:
Ընդդիմության ակտիվիստները հայտարարում են, որ Հալեպում կառավարական զորքերը ապստամբների վրա կրակ են բացում ուղղաթիռներից և կործանիչներից: Նրանց տվյալներով ռազմական մի մեծ շարասյուն այս պահին շարժվում է Հալեպի ուղղությամբ՝ կառավարական ուժերի դիրքերն ամրապնդելու համար: Այս տեղեկությունն առայժմ չի հաստատվել այլ աղբյուրներից:
Amnesty International-ի զեկույցը հիմնվում է 2012թ. մայիսին կազմակերպության անցկացրած հետազոտութան վրա:








































