Սևանի լողաշրջանում եղել է ջրահեղձման 2, իսկ փրկվածների 14 դեպք: ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Սևանում կուրորտային սեզոնի ընթացքը և ԱԻՆ ջրափրկարարական ջոկատի աշխատանքը ամառային շրջանում» թեմայի շուրջ:
Բանախոսը նշեց, որ այսօր Սևանում փրկարարական նորմալ ծառայություն է իրականացվում: Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ այս տարի եղել է ջրահեղձման 5 դեպք, որոնցից 3-ը փետրվար ամսին՝ սառցակալման սեզոնին, իսկ լողասեզոնին ունեցել են երկու դեպք հիվանդության պատճառով, այսինքն՝ հիվանություն են ունեցել: «Երեկ երեկոյան հեծանիվը շուռ էր եկել, և երեք երիտասարդներ ափից հեռու էին, և մեր փրկարարների օգնությամբ նրանք փրկվել են: Հաշվի չառնելով ջրի սառնությունն, ինտեսնսիվությունը՝ մարդիկ մտնում են ջուրը: Ջրահեղձումը տեղի է ունենում երեկոյան ժամերին, երբ մարդիկ կերած, գինովցած ջուրն են մտնում: Այս տարի Վարդավառի օրը դեպքեր չենք ունեցել»,- մանրամասնեց բանախոսը՝ նշելով, որ վիճակը գնահատվում է նորմալ և վերահսկելի: Նա նկատեց, որ անցյալ տարիներից ջրահեղձման դեպքերը գնալով նվազել են. դա լուսաբանումների և փրկարարների լավ աշխատանքի աչդյունքն է:
Անդրադառնալով ջրափրկարարական ջոկատի աշխատանքին և աշխատակիցներին՝ ասաց, որ ջոկատն ունի 43 աշխատակից, 19 կետերում իրականացնում է հսկողություն, որտեղ ծանրաբեռնված է հանգստացողների կողմից: Ըստ նրա՝ տեղադրված են արգելող լողանշաններ, և իրականացվում է շրջայցային հսկողություն: « Մենք արդեն նոր աշխատակիցներ ունենալու փաստաթղթեր ենք ներկայացրել, քանի որ աշխատակիցները միշտ էլ քիչ են, բայց 19 կետերում կարողանում ենք իրականացնել լավ աշխատանք: Իսկ հանրային լողափերը մյուս տարի կունենան իրենց հիմնական աշխատողները»,- ասաց Սամվել Մկրտչյանը:
Նա խորհուրդ տվեց ջրում խեղդվելու դեպքում պանիկայի մեջ չընկնել և ջրում հեծանիվ քշելու շարժումներով ակտվորեն շարժել ոտքերը: Ջրափրկարարական ծառայությունն ունի նաև թեժ գիծ՝ 099 264102 կամ 911:







































