Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգի Լիջե շրջանում թուրք զինծառայողները պայթել են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների տեղադրած ականի վրա:
Միջադեպը գրանցվել է առավոտյանʽ ժամը 07.30-ին: Պայթյունի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, որոնցից մեկը ենթասպա է: Զինծառայողները զբաղված էին ականազերծման աշխատանքներով:






































