Haber Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գլխավոր կենտրոնում հանդիպել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, ով այսօր պաշտոնական այցով մեկնում է Հյուսիային Իրաք՝ բանակցելու տեղի քրդական ինքնավարության ղեկավարության հետ:
Այդ հանդիպումը տևել է մոտ 1.5 ժամ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Դավութօղլուի այդ այցի մանրամասները: Ավելի վաղ, Էրդողանը քննադատել էր Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիին, ով հայտարարել էր, թե իրենք ռազմական կրթություն են տալիս Սիրիայի քրդերին:
Հիշեցնենք, որ ներկայումս լուրեր են շրջանառվում, թե Էրդողանը պաշտոնանկ է անելու Դավութօղլուին, քանի որ արտաքին քաղաքական դաշտում Թուրքիան մի շարք անհաջողություններ է կրել:











































