Արաբական «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունը հայտարարել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրանցի դիվանագետի սպանության մասին: Սպանված դիվանագետի անունը չի հաղորդվում:
Միայն նշվում է, որ նա սպանվել է Սիրիայի կառավարական զորքերի ու Սիրիայի Ազատ բանակի միջև տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Սիրիական ընդդիմությունը նաև հայտնել է, որ իրենց հաջողվել է գրավել Հալեպի ոստիկանության շտաբ-բնակարանը: