Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում Իրանի դեսպան Սայեդ Մահմուդ Ռեզա Սաջադին հայտարարել է, որ Իրանը կհրաժարվի Рособоронэкспорт-ի դեմ ներկայացրած դատական հայցից միայն այն դեպքում, եթե այդ ընկերությունն իրականացնի Իրանին С-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման մասին պայմանագիրը:
Սաջադին հավելել է, որ եթե Ռուսաստանը համաձայնի Իրանին տրամադրել այդ համալիրները, ապա Իրանը հետ կվերցնի իր հայցը. «Առանց իրանական կողմին իրազեկելու և հակառակ իրանական կողմի ցանկության՝ դատարանը ևս 3 միլիարդ դոլար է հավելել Իրանի պահանջած փոխհատուցման չափին:
Իրականում Իրանը պահանջել է 900 միլիոն դոլարի փոխհատուցում, իսկ դատարանը այդ թվաքանակին պարզապես հավելել է 3 միլիարդ դոլար և այդ մասին իրազեկել ռուսական կողմին: Այդ նախաձեռնության հեղինակը դատարանն է»:









































