Լիբիական Բենղազի քաղաքում առևանգել են իրանական Կարմիր մահիկի 7 աշխատակիցների: Մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչներին քաղաքի կենտրոնում առևանգել են զինված անձինք: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` հղում անելով Լիբիայի անվտանգության մարմինների աղբյուրներին:
Reuters գործակալության փոխանցմամբ` լիբիական Կարմիր խաչի ներկայացուցիչները հաստատել են կազմակերպության իրանական մասնաճյուղի աշխատակիցների առևանգման փաստը:
Խումբը Բենղազիում է եղել հուլիսի 30-ին` քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով:









































