«Այս օրերին սփյուռքի նախաբարություն տարբեր խնդիրներով այցելել են 120-ից ավելի սիրիահայեր: Նրանցից 12-ը կացարան ստանալու ցանկություն են հայտնել և ուղարկվել են միգրացիոն ծառայություն»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Ըստ սիրիահայերի հարցերով զբաղվող խմբի ղեկավար Ֆիրուս Զաքարյանի՝ այս օրերին Սիրիայից Հայաստան եկող մեր հայրենակիցները երեք խմբի են բաժանվում: Մի խմբում նրանք են, ովքեր գալիս են հայրենիքում հանգստանալու: Այս տարի սրանք սովորականից շատ են: Մյուս մասը ժամանում է երկքաղաքացիություն ստանալու նպատակով: Միայն 2012-ին սփյուռքի նախարարությունը երկքաղաքացիության շուրջ 3 հազար հայտ է ընդունել: Երրորդ խումբը սիրիական կոնֆլիկտի պատճառով ներգաղթողներն են:
Նրանց մեծ մասը վերադառնալու մտադրություն ունի և գալիս է այստեղ սպասելու, մինչև իրավիճակը կայունանա: Սիրիայից եկողների մոտ 2-3 տոկոսն է Հայաստանում մնալու ցանկություն հայտնում: Առաջիկայում սփյուռքի նախարարությունը պատրաստվում է Սիրիայից հայ երեխաների բերել հայրենիք և կազմակերպել նրանց հանգիստը»:










































