Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտը հայտարարել է այս տարի տարածաշրջանում զբոսաշրջիկների կտրուկ աճի մասին: Ըստ դրա՝ այս տարի արդեն իսկ Աջարիա է այցելել ավելի քան 875,000 զբոսաշրջիկ, ինչը 40 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Նշվում է, որ եթե այս տեմպը պահպանվի, ապա մինչև տարեվերջ Աջարիա կայցելի 2 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 700,000-ով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը: Ամենաշատը զբոսաշրջիկները Բաթում են ժամանում Ադրբեջանից, Հայաստանից, Թուրքիայից, Իրանից ու Ռուսաստանից:
Դեպարտամենտի տվյալներով՝ զբոսաշրջիկները սովորաբար Աջարիա են այցելում մեկ շաբաթով, և նրանց մեծ մասին հետաքրքրում են Աջարիայի բարձրլեռնային շրջանները, Բաթումի բուսաբանական այգին ու դելֆինարիումը: Զբոսաշրջիկների ներհոսքն ավելացնելու համար Զբոսաշրջության դեպարտամենտը օգոստոսին կազմակերպելու է գարեջրային փառատոն, մոտոցիկլետավարների միջազգային փառատոն և նմանատիպ այլ միջոցառումներ:









































