Iran News-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նավթավերամշակման գործարանի բացման ժամանակ հայտարարել է, որ ներկայումս նավթի գինը գործածում են որպես գործիք՝ ընդդեմ նավթ արտադրողների.
«Պետք է դադարեցնել հում նավթի արտահանումը: Պետք է երկրի տնտեսությունն այնպես զարգացնել, որ հրաժարվեն հում նավթի արտահանումից և ինքնուրույն արտադրեն նավթամթերքներ: Ներկայումս նավթի գինը որոշվում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ճանապարհով: Նավթի իրական գինը շուկայականից շատ ավելի բարձր է:
Արևմտյան երկրները, նախապատվությունը տալով նավթային հետախուզական, արտադրական ու ինժեներային գործունեության մեջ ներդրումներ անելուն, իրենք են կանխորոշում գնային քաղաքականությունը: Իրանը պետք է կատարելագործի նավթի ազգային քաղաքականությունը: Նավթային արդյունաբերությունը հանդիսանում է երկրի տնտեսության յուրօրինակ շարժիչը և ազդեցություն է ունենում տնտեսության բոլոր ճյուղերի վրա»:











































