Սիրիայում ընդդիմության կողմն անցած ավելի քան 130 մարդ զենքը հանձնելուց հետո համաներում է ստացել, հաղորդում է պետական Sana գործակալությունը:
Իշխանություններին հանձնված 133 մարդկանց մեջ մտնում են Հոմսում, Իդլիբում, Դամասկոսում և նրա արվարձաններում կռված զինյալներ: Սիրիայի իրավապահ մարմինները որոշել են նրանց ազատության մեջ թողնել, քանի որ նրանք մասնակից չեն եղել խաղաղ քաղաքացիների և ուժային կառույցների աշխատակիցների սպանություններին:








































