Եմենի մայրաքաղաք Սանայում այսօր ՆԳՆ շենքի մոտ զինված բախումներ են սկսվել ուժային կառույցների աշխատակիցների և զինյալների միջև: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ոոստիկանության իր աղբյուրը:
Գործակալության տվյալներով՝ մարտերը շարունակվում են, իսկ զոհերի մասին տեղեկություն առայժմ չկա: Հաղորդվում է, որ հարավից մի քանի ցեղերի զինյալներ պահանջում են իրենց աշխատանքի ընդունել պետական տարբեր մարմիններում, այդ թվումʽ ոստիկանությունում:
Սա Եմենի հարավի զինյալների կողմից ուժով աշխատանք պահանջեկլու երկրորդ փորձն է: Շաբաթ շուրջ 100 զինյալներ գրավել էին Սանայում ՆԳՆ շենքը՝ պահանջելով իրենց աշխատանքի ընդունել: Նրանք շենքն ազատեցին միայն այն բանից հետո, երբ իշխանությունները խոստացան քննարկել նրանց պահանջները: Զինյալները Եմենի հարավի ցեղերից մեկի անդամներն են, որոնք իսլամիստ զինյալների դեմ պայքարում կռվում էին կառավարական զորքերի օգտին:










































