Ըստ Daily Mail-ի՝ լոնդոնյան «Չելսի»-ն շատ մոտ է «Ուիգան Աթլետիկ»-ի ֆուտբոլիստի՝ Վիկտոր Մոսեսի տրանսֆերը գնելուն: Նշվում է, որ գործարքի արժեքը լինելու 7,5 միլիոն ֆունտ:
Նիգերիացի խաղացողի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2013 թվականը: Սակայն հնարավոր է՝ անգլիական թիմի հարձակվողը տեղափոխվի անգլիական մյուս ակումբ մինչև այս շաբաթվա ավարտը:






































