Ոստիկանությունը ձերբակալել է տասնյոթամյա մի երիտասարդի, որը Twitter միկրոբլոգում վիրավորական արտահայտություններ էր տեղադրել Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում Մեծ Բրիտանիան ներկայացնող Թոմ Դեյլի հասցեին:
Այն բանից հետո, երբ բրիտանացի մարզիկը Օլիմպիական խաղերում գրավեց 4-րդ տեղը, երիտասարդն իր Twitter-ի էջում գրել է. «Դու հիասթափեցրիր սեփական հորդ: Հուսով եմ՝ դա հասկանում ես»:
Այս գրառումը քննարկումների առարկա է դարձել բրիտանական մամուլում: Հատկապես այն բանի համար է շատ քննարկվում, որ Դեյլի հայրն ընդամենը մեկ տարի առաջ է մահացել գլխուղեղի քաղցկեղից: Դեյլին անգամ շեշտել էր, որ ցանկանում է հաղթել, քանի որ իր «հայրը դեռ հետևում է իրեն»: