Ֆրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան, այս ամռանը իտալական «Միլան»-ից հեռացած Տիագո Սիլվան խոսել է իր հեռանալու մանրամասների մասին՝ նշելով, որ ցանկանում էր մնալ մինչև իր պայմանագրի ավարտը:
«Ուզում էի մնալ մինչև պայմանագրիս ավարտը, սակայն գիտեի, որ Գալիանին ու Լեոնարդոն բանակցություններ են վարում: «Միլան»-ի երկրպագուները պահանջում էին Բեռլուսկոնիից կնքել ինձ հետ նոր պայմանագիր, որով ես կհամարվեի «Միլան»-ի ֆուտբոլիստ մինչև 2016 թվականը: Ես ուրախ էի, որ կկնքեմ նոր պայմանագիր, երջանիկ էի, բայց ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Նորից առաջ եկավ հին տարբերակը՝ տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն»: Ես գիտեի, որ «Միլան»-ը ֆինանսական խնդիրներ ունի, ու ինձ համար դժվար կլինի մնալ ակումբում: Իմ տրանսֆերը նրանք ձեռք բերեցին 10 միլիոնի դիմաց, իսկ հիմա վաճառեցին 42 միլիոնով»,- իտալական մամուլը մեջբերում է բրազիլացու խոսքերը:








































