Sunday, 14 06 2026
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան

Քաղաքական վամպիրիզմ

ՀԱԿ-ի 4 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ կիրառվել է պատժի առավելագույն չափը` 2-6 տարի ազատազրկում: Բայց պարզվում է, որ նրանք նույնիսկ կալանված վիճակում շարունակում են աջակցել ՀԱԿ-ին, և` ոչ հակառակը:

Կոնգրեսն, անշուշտ, մինչև սույն դատավճռի ընթերցումը ահագին ժամանակ ուներ աջակցելու տղաներին` ձեռքի տակ ունենալով բավականաչափ ռեսուրսներ:

Սակայն ՀԱԿ առաջնորդը միտինգների ամառային սեզոնը համարեց փակված` խոստանալով, որ միայն արտակարգ իրավիճակում կվերադառնա Ազատության հրապարակ: Պարզվում է` արտակարգ իրավիճակ չէ այն, որ 4 երիտասարդներ, ըստ էության, պատանդ են վերցված ավազակապետության կողմից: Ավելին` հրաշալի առիթ է, որպեսզի ՀԱԿ-ը այս պարագայում էլ ապավինի հասարակական կարեկցանքին` սնվելով առատության հենց այս եղջյուրից, որովհետև մեր հասարակության խղճի ու կարեկցանքի էմոցիոնալ բազան դեռ սպառված չէ:

Մյուս կողմից` ոչ միամիտները, անշուշտ, նույնպես քաջ գիտակցում են, որ շատ լավ կարելի է խաղարկել երիտասարդների պատանդ մնալը` որպես շարժման շարունակականության երաշխիք, քանի որ ՀԱԿ-ը` որպես ընդդիմություն, երկնքից թափված մանանա է իշխանության համար, որովհետև ավելի անտրամանաբական ընդդիմություն հնարավոր չէ կառուցել այս երկրում: Բնականաբար, իշխանությունները շահագրգիռ են ունենալ այդ ընդդիմությունը փողոցում, որը, ըստ էության, չի կծում: Հարմար է նրան կապել Ազատության հրապարակում` վստահ լինելով, որ Չկծանը առանձնապես ավերածություններ չի գործի գաղափարական դաշտում: Կարճ ասած` երիտասարդներին պատանդ պահելը ձեռնտու է նաև ավազակապետությանը` քաղաքի փողոցներում ապահովելով աղմկարար պիկետներ ու միտինգներ:
Իսկ Կոնգրեսն այս ընթացքում քաղաքացիական նախաձեռնություններին կառչելու մարտավարությանը զուգահեռ գործին կցում է նաև տուժածի կարգավիճակն ու մի քիչ էլ ժողովուրդ հավաքում ոչ կծան միջոցառումներին:

Չնայած, կոնկրետ ՀԱԿ առաջնորդին հասկանալ և ներել է պետք: Արդեն քանի ամիս է` նա լծված է Հայաստանի հավաքական գիտակցությունը` իմա` Լևոն Տեր-Պետրոսյան, միավորել հավաքական ուժի հետ` իմա` Գագիկ Ծառուկյան: Այս ընթացքում «շարքայիններին», իհարկե, հասու չեն այս շարժի մանրամասները, բայց նրանց ժամանակ առ ժամանակ մատուցվում է հայտնի ճշմարտությունն այն մասին, որ Տերը` Լևոնը` Պապին` ամեն ինչ գիտի, և որ նա գործում է առանց սխալանքի, և որ նրան խորթ է մարդկային ցանկացած վրիպակ:
Պայքարի վեց տարիների ընթացքում ընդդիմադիր երիտասարդներն այս շարժմանը տվեցին ամեն ինչ:

Մարտի 1-ին այս երիտասարդներն իրենց արյունը տվեցին շարժման հաղթանակի համար, և փոխարենը այս տարիների ընթացքում նրանց երակներում պետք է գաղափարներ ներարկվեին: Սակայն անցած 6 տարիների ընթացքում շարժումը նրանց «պատվեց» նորանոր պարտություններով: Եվ այս ամբողջ պատմության մեջ ամենավտանգավորը, թերևս, այն է, որ հենց երիտասարդները կարող են մնալ կազմաքանդվող ՀԱԿ-ի փլատակների տակ:

Պատահական չէ, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները ագրեսիվ ինքնապաշտպանություն են դրսևորում սոցիալական ցանցերում, և նրանց տեքստերից չի հասկացվում` ո՞ւմ են ուղղված տողատակի հայհոյանքները` նրանց, ովքեր չեկա՞ն ՀԱԿ-ի ետևից, նրանց, ովքեր հեռացա՞ն ՀԱԿ-ից, թե՞ հենց նրան, ով հույս էր ներշնչել, թե ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

Սրան այլ կերպ, քան քաղաքական վամպիրիզմ, չես անվանի: Որովհետև ընդդիմության երիտասարդները շունչ տվեցին և վերակենդանացրին նրան, ով վաղուց կենդանության նշաններ ցույց չէր տալիս: Իսկ ամենասարսափելին այն է, որ մի ուրիշ երիտասարդ, ով դուրս է եղել այս տարիներին թե՛ ՀԱԿ-ի պայքարից, թե՛ իշխանական ռեսուրսների սնուցումից, դիտելով ու դիտարկելով այս երկու խմբերի աշխարհայացքները, անցած ճանապարհն ու արձանագրած հաջողությունները, մտածի, թե ճիշտը, գուցե, պահպանողականությո՞ւնն է, որն ընտրել է իշխանազուն երիտասարդությունը: Այ, սա արդեն, իրոք, վերջը կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում